Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

Արջը վնաս է հասցրել նաև Շատին գյուղում: Հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ