Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին 
մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության համակարգի 28-րդ տարեդարձի առիթով հուլիսի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական  ուղերձ է հղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի աշխատակիցներ, Սեյսմիկ պաշտպանության համակարգը ԱԻ նախարարության այն կայացած կառույցներից է, որը հաջողությամբ և հուսալիորեն իրականացնում է իր առջև դրված բազմաբնույթ խնդիրները։ Անգնահատելի է սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում Ձեր՝ շուրջօրյա ներդրումը: Համակարգի կայացման գործում մեծ է ինչպես հիմնադիրների, այնպես էլ՝ ներկայիս թիմի ավանդը:Ցանկանում եմ հետագա երկարամյա և արդյունավետ աշխատանք՝ ուղղված մեր պետության և ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և համակարգի զարգացմանը: Բոլորիս մաղթում եմ անցնցում և խաղաղ աշխատանք»,-ասված է շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]