Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթ

Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ամառն ու աշունը լեցուն կլինեն տարատեսակ փառատոններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթ, որը շատ հետաքրքիր է լինելու: Սևանում կանցկացվի հեղինակային երգի «Բարդեր» փառատոնը, Դիլիջանում` ավանդական դարձած մեկ այլ «Մշակութային վերածնունդ» փառատոնը: Սեպտեմբերի 21-ին Խաչիկ գյուղում «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնը, որը նույնպես արդեն ավանդական է: Արենի գյուղում հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը կանցկացվի գինու փառատոնը, Բերդում՝ մեղրի և հատապտուղների փառատոնը: Փառատոններով լեցուն ամառ ու աշուն ենք ունենալու: Արցախում նույնպես շատ հետաքրքիր փառատոններ են սպասվում»,- ասաց Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ արդեն իսկ տեղի ունեցած փառատոնները մեծ հաջողություններ են գրանցել զբոսաշրջային հետաքրքրության առումով:

«Օրեր առաջ մի նոր իրադարձություն ի հայտ եկավ հայաստանյան զբոսաշրջության ոլորտում` «Yerevan Gastro Day»-ը, որը շատ հաջող մեկնարկ ունեցավ: Շատ սիրվեց այդ փառատոնը թե տեղացիների, թե օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից, և մեծ հավակնություն ունի դառնալու ամենամյա, ավանդական փառատոն ու ամեն տարի այդ օրերին մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք կունենանք այդ փառատոնի համար: Շատ հաջողվեց այս տարի առաջին անգամ արդեն Զվարթնոցի տաճարում անցկացված ավանդական դարձած տոլմայի փառատոնը: Այն նույնպես լի էր շատ տեղացիների ու օտարերկրացիների երջանիկ դեմքերով»,- նշեց նա:

Մեխակ Ապրեսյանի խոսքով` Հայաստանում ներգնա այցելությունների աճն էապես պայմանավորված է փառատոնների առկայությամբ ու ավելացմամբ, և շատ կարևոր է, որ այս փառատոններն ունենան նաև պետական աջակցություն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]