Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր  

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի 
հուշահամալիր

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող, Եվրո-2020-ի ՈւԵֆԱ-ի դեսպան, պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակին` պորտուգալացին պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Գոմեշը փաստեց, որ Հայաստանում է երկու աշխատանքային օրով, որի ընթացքում կհետևի նաև այս օրերին Երևանում ընթացող Եվրոպայի ֆուտբոլի Մ19 տարեկանների առաջնությանը: «Ես առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ: Այստեղ եմ եկել նաև տարիներ առաջ ազգային թիմի հետ»,- ասաց նա:

Պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքով` ֆուտբոլի զարգացման համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել պատանի ֆուտբոլիստներին, ինչն արդեն իսկ արվում է Հայաստանում: «Հիմա ամենակարևոր տեղում եմ, որտեղ պետք է այցելեի և նման կերպ փորձում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին»,- ընդգծեց նա:

Գոմեշը լիահույս է, որ Երևանում ընթացող Եվրո-2019-ում Պորտուգալիայի ընտրանին, որը մրցաշարի գործող չեմպիոնն է, կարող է հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]