Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին տեղեկատվությունը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել, սակայն այլ մանրամասներ դեռ չենք կարող հայտնել»,- ասաց Օհանջանյանը:

Դավիթ Գրիգորյանը հայտնի է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր, ով Քոչարյանին ազատ էր արձակել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]