1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել Է երկրի տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել Է երկրի տնտեսությունը խորտակելու փորձի մեջ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները, որի հիմնադիրը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է, փորձում են խորտակել երկրի տնտեսությունը եւ խանգարել զբոսաշրջության զարգացմանը: Հուլիսի 17-ին այս մասին լրագրողներին հայտարարել Է «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում հայհոյանքը Ռուսաստանի իշխանությունների հասցեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անշուշտ այն, ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2» հեռուստաալիքում, ամոթալի Է երկրի, մեր մշակույթի համար: Այն հայհոյանքը, որը մենք լսեցինք ձեր հեռուստատեսությամբ, անշուշտ, կդատապարտի ամբողջ հասարակությունը: Չնայած «Ազգային շարժման» փորձերին Վրաստանում դադարեցնելու զբոսաշրջությունը, խորտակելու տնտեսությունը, առեւտուրը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք երկիրը եւ բարելավենք տնտեսությունը: Իհակե, ես դատապարտում եմ Գվարամիայի եւ Գաբունիայի արարքները: Դա պետք Է դատաարտեն բոլոր վրացիները: Դա բացարձակապես ոչ վրացական եւ անկուլտուրական ելույթ Էր»,- ասել Է Իվանիշվիլին՝ դիմելով «Ռուսթավի 2»-ի լրագրողին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]