Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պուտինը շնորհավորել Է Մերկելին 65-ամյակի առթիվ

Պուտինը շնորհավորել Է Մերկելին 65-ամյակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ նրան շնորհավորել 65-ամյա հոբելյանի առթիվ: Այդ մասին հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր Է հղել Անգելա Մերկելին: Հեռագրում Պուտինը, որն ավելի վաղ խոստովանել Է, որ Մերկելի հետ շփվում Է «դու»-ով, դիմել Է նրան. «Թանկագին Անգելա»: «Ղեկավարի քո քաղաքական հատկանիշները, քո հաջող բազմամյա գործունեությունը ֆեդերալ կանցլերի պաշտոնում ըստ արժանվույն են գնահատվում Գերմանիայում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում,- ընդգծել Է պետության ղեկավարը:- Գնահատում եմ մեր միջեւ ստեղծված հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծորեն քննարկել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցերը: Ուրախ կլինեմ մեր երկխոսության եւ համատեղ աշխատանքի շարունակմանը»: Պուտինը պաշտոնակցին մաղթել Է քաջառողջություն, երջանկություն, բարեբախտություն եւ հաջողություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]