Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ցանկանում Է 42 մլն դոլար տրամադրել Վենեսուելայի ընդդիմությանը

ԱՄՆ-ը ցանկանում Է 42 մլն դոլար տրամադրել Վենեսուելայի ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում Է շուրջ 42 միլիոն դոլար, որը նախատեսված Է Կենտրոնական Ամերիկայի երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին այս մասին հաղորդել Է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով դաշնային գերատեսչության ներքին փաստաթղթեր, որն զբաղվում Է այլ պետությունների օգնություն ցույց տալու հարցերով:

Հրատարակության տվյալներով՝ USAID-ը մտադիր Է «վերաբաշխել այն 41,9 միլիոն դոլարը, որը սկզբնապես տարմադրվել Էր որպես ֆինանսական օգնություն Գվատեմալային եւ Հոնդուրասին»՝ նրանց կողմից ԱՄՆ ուղեւորվող միգրանտների հոսքի կրճատման միջոցների ձեռնարկման համար: Այդ որոշման պատճառը «սրընթաց զարգացող ճգնաժամն Է Վենեսուելայում, որն ազդում Է ԱՄՆ-ի ազգային շահերի վրա»: Հունիսին Պետդեպարտամենտի մամուլի ծառյության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է դադարեցնել ֆինանսական օգնության տրամադրումը Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին այն պատճառով, որ այդ երկրների իշխանությունները վճռական միջոցներ չեն ձեռնարկում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]