1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական 
ղեկավար Միչ Մաքքոնելի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարեւորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային կայունությանը, էներգետիկ անվտանգությանը եւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Ազգային ժողովրդավարական եւ Միջազգային հանրապետական ինստիտուտների կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ ծրագրերի կարեւորությանը, որոնք ուղղված են խորհրդարանի կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների օրակարգին նպաստելուն:

Կողմերը մեծապես կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերություններում առկա մեծ ներուժի բացահայտումն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]