Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թռչկանի շրջակայքում սանհանգույցներ ու աղբամաններ կտեղադրվեն

Թռչկանի շրջակայքում սանհանգույցներ ու աղբամաններ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թռչկանի ջրվեժը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից կարող է դառնալ: Ավաղ այն այսօր դժվարահաս մի վայր է, որտեղ միայն ամենագնաց մեքենաներ են հասնում: Նախ ճանապարհներն են անբարեկարգ, իսկ սելավաջրերի կուտակումից գոյացած ցեխակույտերը առավել դժվարացնում են երթեւեկությունը: Երբեմն ճանապարհները դառնում են նույնիսկ անանցանելի: Մեծ Պարնիից ավելի քան տասը կմ պետք է անցնել ջրվեժ  հասնելու համար, սակայն անհնար է գտնել այն առանց տեղացիների օգնության, քանի որ այնտեղ տանող  ցուցավահանակներ էլ չկան կամ գուցե ժամանակին եղել են, բայց վնասվել են ու ոչնչացվել: Տարածքում տեղացի զբոսաշրջիկներից հետո մնում են  աղբակույտեր, քանի որ տեղադրված աղբամաններ չկան, իսկ քաղաքակիրթ կենցաղավարման կանոններից խորշող մեր հայրենակիցներից շատերը ավելի նախընտրում են աղբը տեղում թափել: Այս պարագայում ակնկալել, որ նշյալ վայրում տուրիզմը կզարգանա, անիրական է:

Բարեբախտաբար վերջերս հաստատվել է ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագիրը, որով նախատեսված է   50 հազար ԱՄՆ դոլար ներդնել Թռչկանում զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծման համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]