Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն». Պարգեւ սրբազանի գլխավոր երազանքը միացումն է մայր Հայաստանին


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում, նշել է, որ Արցախի թեմի վերաբացումից 30 տարի անց հասել են զգալի հաջողությունների:

Վերաբացումից հետո առաջինն օծվել է հոգեւոր կենտրոնը` Գանձասարի վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այնուհետեւ հերթով օծվել ու բացվել են Արցախի մյուս եկեղեցիները: Կառուցվել, վերանորոգվել է 90 վանք, եկեղեցի եւ մատուռ: Այս տարիներին մոտ 100 գիրք է հրատարակվել:

Սրբազանի խոսքով, թեմը նաեւ խնդիրներ ունի, մասնավորապես քիչ են հոգեւորականները: «Արցախում ապրող ամեն հայ պիտի դառնա բանիմաց, գրագետ, զորեղ քրիստոնյա: Մենք դրան դեռ չենք հասել: Ունենք հազարավոր հավատացյալներ, նրանց գրականությամբ ապահովում ենք, համապատասխան գիտելիքներով օժտված են, բայց ոչ բոլորն են այն մակարդակին, որը մենք ենք ակնկալում: Կամաց-կամաց պիտի հասնենք դրան»:

Ինչ վերաբերում է թեմի առաջնորդի նվիրական իղձերին, ապա դրանցից գլխավորը միացումն է մայր Հայաստանին: Հաջորդը խաղաղություն ու անվտանգություն ունենալն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ