Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը գովել Է հանրապետականներին ռասիզմի մասին բանաձեւի քվեարկությանը դրսեւորած միասնության համար

Թրամփը գովել Է հանրապետականներին ռասիզմի մասին բանաձեւի քվեարկությանը դրսեւորած միասնության համար


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Հարապետական կուսակցությունը միասնություն Է դրսեւորվել՝ քվեարկելով այն բանաձեւի դեմ, որը դատապարտում Է իր արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւի չորս կանանց հասցեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ի՜նչ հիանալի Էր տեսնել, թե որքան միասնական Էր Հանրապետական կուսակցությունն այն հայտարարույունների առիթով այսօրվա քվեարկության ժամանակ, որոնք ես արել Էի Դեմոկրատական կուսակցության չորս կոնգրեսվումնների վերաբերյալ»,- հուլիսի 16-ին գրել Է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել Էր բանաձեւ, որը դատապարտում Է Թրամփի «ռասիստական արտահայտությունները»: Դրա օգտին արտահայտվել Է 240 կոնգրեսական, 187-ը քվեարկել Է դեմ: Օրենսդիրների դիրքորոշումներն ամբողջությամբ վերցված տարբերվել են կախված Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցությունների պատկանելությունից: Բանաձեւի դեմ բոլոր ձայները տրվել են բացառապես հանրապետականների կողմից, նրանցից սոսկ չորսն Է պաշտպանել այն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]