Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

«Բանանց»-ը տանը էլ ավելի խոշոր հաշվով պարտվեց «Չուկարիչկի»-ին


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա Lիգայի որակավորման առաջին փուլի հուլիսի 16-ին կայացած պատասխան խաղում Երևանի «Բանանց»-ը 0։5 հաշվով պարտվեց սերբական «Չուկարիչկի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սերբական թիմի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում 2 գնդակ ուղարկեցին «Բանանց»-ի դարպասը՝ երկրորդում՝ 3-ը։ Ընդ որում, հինգերորդ գոլը գրանցվեց 11-մետրանոց հարվածից հետո։

Առաջին խաղում «Բանանց»-ը զիջել էր 0։3 հաշվով։ Երևանյան թիմն այսպիսով լքեց Եվրոպա լիգայի որակավորման փուլի մրցաշարը, որտեղ առաջին փուլի պատասխան հանդիպումներն են անցկացնելու «Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը։ Սեփական դաշտում 3։1 հաշվով հաղթանակ տոնած «Ալաշկերտ»-ը հուլիսի 17-ին ուժերը կչափի «Մակեդոնիա»-ի հետ, իսկ «Փյունիկը», որը 3։3 էր ավարտել ևս մեկ մակեդոնական թիմի՝ «Շկուպի»-ի հետ տնային հանդիպումը, դաշտ դուրս կգա հուլիսի 18-ին։

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում պայքարը շարունակելու հնարավորություններ ունի «Արարատ-Արմենիա»-ն, որը տանը հաղթել է Շվեդիայի ԱԻԿ-ին. պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 17-ին։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ