Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  հուլիսի 16-ին այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ կատարվում են շուրջ 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ: Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի և կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանի ուղեկցությամբ նախարար Բադասյանը շրջայց է կատարել Կենտրոնում, ծանոթացել աշխատակիցների հետ, կառույցի գործունեությանը, փորձաքննությունների կատարման պայմաններին, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը, կարևորելով լաբորատոր սարքավորումների արդիականացման հարցը, կենտրոնի տնօրենին հանձնարարել է կարիքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել՝ հնարավորության դեպքում նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:  

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ