Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ է այցելել 14.4%-ով ավելի օտարերկրացի. Փաշինյանը զբոսաշրջիկների լավ ընդունելության հույս է հայտնել

ՀՀ է այցելել 14.4%-ով ավելի օտարերկրացի. Փաշինյանը զբոսաշրջիկների լավ 
ընդունելության հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի, քան 2018 թվականի առաջին 6 ամսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից, վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,- գրել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]