Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերունից դեպի Կոտ դը Իվուար ուղևորվող թուրքական բեռնատար նավը Նիգերիայի առափնյա շրջաններում հարձակման է ենթարկվել նիգերիացի զինված ծովահենների կողմից, որոնք առևանգել են 10 թուրք նավաստիների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նավի սեփականատեր համարվող «Քադըօղլու» ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ վիրավորներ և զոհեր չկան: Աշխատանքներ են իրականացվում թուրք նավաստիներին փրկելու ուղղությամբ:

Ըստ ընկերության տվյալների՝ ծովահենները վնաս են հասցրել նավի կապի և նավարկության սարքերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]