Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Մերկելը եւ Մոլդովայի վարչապետը նստած են լսել օրհներգերն արարողակարգային միջոցառման ժամանակ

Մերկելը եւ Մոլդովայի վարչապետը նստած են լսել օրհներգերն արարողակարգային միջոցառման ժամանակ


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ արարողակարգին հակառակ նստած են լսել ազգային օրհներգերը: Հուլիսի 16-ին հառարձակումը վարել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արարարողակարգի նման փոփոխությունը, երբ կառավարությունների ղեկավարները նստած են օրհներգերի կտարման ժամանակ, հուլիսին Բեռլինում տեղի Է ունենում արդեն երկրորդ անգամ եւ դատելով ըստ ամենայնի՝ ավանդույթ կդառնա: Դա կապված Է դողի նոպայի կրկնման սպառնալիքի հետ, որն ավելի վաղ տեղի Է ունեցել պաշտոնական արարողությունների ժամանակ: Քաղաքական գործիչների համար կարմիր ուղեգորգի առջեւ տեղադրել են ոչ մեծ հարթակ՝ աթոռներով: Օրհներգերի կատարումից հետո նրանք բանակցությունների են գնացել ֆեդերալ կանցլերի գերատեսչություն:
Հուլիսի 11-ին Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը նույնպես նստած են լսել ազգային օրհներգերը: Մերկելը վերջին ժամանակներս երեք անգամ ունեցել Է սաստիկ դողի նոպաներ. հունիսի 18-ին Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին:
Կանցլերն ինքը պնդել Է, որ անհանգստության համար առիթներ չկան, եւ ինքն իրեն լավ Է զգում: Հուլիսի 17-ին Մերկելը պաշտոնապես կհասնի կենսաթոշակային տարիքի՝ կլրանա նրա 65 տարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ