Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել՝ Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է

Փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել՝ Սևանա լճի ինքնամաքրման 
գործընթացը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ջրի փորձանմուշները վերցվել էին հուլիսի 15-ին:

«11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով»,-նշել է նախարարը:

Թորոսյանը վստահեցրել է, որ հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին իրենք լրացուցիչ կտեղեկացնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]