1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Սեւանա լճի մաքրմանը կնպաստի նաեւ կողակի վերականգնման ծրագիրը

«Հայաստանի Հանրապետություն». Սեւանա լճի մաքրմանը կնպաստի նաեւ կողակի 
վերականգնման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կողակի վերականգնման ծրագիր է մշակվել, որը Սեւանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկն է: Շրջակա միջավայրի նախարարությունը սա նշում է իբրեւ լճի բնապահպանական վիճակի կայունացման նպատակով արվելիք գործողություններից մեկը:

ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի խոսքով, բոլորն ուշադրություն են դարձնում հիմնականում սիգի եւ իշխանի պաշարին եւ մոռացել են էնդեմիկ այլ ձկնատեսակների մասին. բեղլուն ու կողակն էլ պակաս կարեւոր չեն: Վերջինը վերացման եզրին է։ «Կողակը էկոլոգիական հատուկ դեր ունի: Ուտում է տակի օրգանական նյութը, մաքրում է լիճը»,-ասաց նա:

Կողակը Սեւանի ծանծաղուտային հատվածներում է ապրում՝ մինչեւ 10 մ խորությամբ, իսկ ձմռանն էլ մտնում է 30-40 մ խորություններում եղած փոսերի մեջ:

Մասնագետներն ասում են, թե կողակի վերականգնման համար տարիներ են պետք: Տարբեր գնահատականներով եթե սիգի պոպուլյացիան վերականգնելու  համար անհրաժեշտ է 7-8 տարի, իշխանի համար՝ 10-12, ապա կողակի համար՝ 15-18»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]