Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն». Առաջին մեդալները ֆիզիկայից էին, ակնկալիքներ կան նաեւ այլ առարկաներից


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմը այս տարի միջազգային օլիմպիադաներին առաջին մասնակցությունը նշանավորել է 5 բրոնզե մեդալով` «Ֆիզիկա» առարկայից: Օլիմպիադան կայացել է Իսրայելում:

Թերթին հաջողվել է կապ հաստատել Իսրայելում գտնվող խմբից Քրիստինե Գրիգորյանի  հետ. «Օլիմպիադան բավականին լավ անցավ, ավելի լավ, քան իմ մասնակցած նախորդ օլիմպիադաները։ Սա 50-րդն էր` հոբելյանական էր, հետեւաբար բավականին լավ էր կազմակերպված։ Մի քանի օրում մենք բավականին շատ էքսկուրսիաների մասնակցեցինք, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք»։

Հարցին` հեշտությա՞մբ նվաճեցին մեդալները` Քրիստինեն պատասխանել է. «Հեշտությամբ երեւի ոչ մի բան չի լինում: Մենք բավական երկար ժամանակ պարապում էինք: Սպասելիքներ ավելի շատ կային: Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց»: 

Ֆիզիկային հաջորդելու են մյուս առարկաները: Մաթեմատիկայի 6 հոգանոց թիմն արդեն մեկնել է Լոնդոն: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 21-ին: Կենսաբանները 4 հոգով մասնակցում են Հունգարիայում կազմակերպված օլիմպիադային: Կենսաբանության արդյունքներն էլ կամփոփվեն հուլիսի 22-ին»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ