1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի ԱԳ նախարարը կարծում Է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ

Իրանի ԱԳ նախարարը կարծում Է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում 
հանրապետության դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա: Այս կարծիքն Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը հայտնել Է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հուլիսի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ Է ցանկանում, բայց ենթադրում եմ, որ նրանք, ովքեր նրան շրջապատում են, դեմ չԷին լինի»,- ասել Է Զարիֆը: «Կարծում եմ, որ նախագահ Թրամփը հրապարակորեն հայտարարել Է, որ իրենք ձգտում են հասնելու դրան, բայց չեմ կարծում, թե նրանց մոտ կստացվի, քանի որ վերջին հաշվով կգերակշռի ողջամտությունը»,- հավելել Է նա:

Նախարարն արձանագրել Է, որ «Իրանը խոշոր եւ հպարտ պետություն Է»: «Մենք թեթեւամտորեն չենք վերաբերվում ռազմական հարվածին»,- ընդգծել Է Զարիֆը: Զարիֆին նաեւ տրվել Է հարց այն մասին, թե ինչու Է, նրա կարծիքով, Թրամփը հրաժարվել հունիսի վերջին Իրանին հարված հասցնելու մտադրություններից: «Կարծում եմ, գերակշռել Է ողջամտությունը: Մարդիկ հասկացել են, որ դա սահմանափակ գործողություն չի լինի»,- ասել Է նախարարը: Իարնի ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ Թեհրանը պատրաստ Է Վաշինգտոնի հետ կոնսուլտացիաների, եթե ԱՄՆ-ը վերացնի երկրի դեմ ավելի վաղ սահմանած սահմանափակումները: «Երբ պատժամիջոցները վերացվեն, այն ժամանակ հնարավորություն կհայտնվի բանակցությունների համար»,- ասել Է նա: Զարիֆն արձանագրել Է, որ ամերիկյան ատժական միջոցների պատճառով տառապում են Իրանի քաղաքացիները, այդ թվում «մարդիկ, որոնք դեղորայքի, հատուկ խնամքի կարիք ունեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]