Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի Է վաճառել. Bloomberg

Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի Է վաճառել. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանություններն անցյալ շաբաթ 40 միլիոն դոլար գումարի ոսկի են վաճառել, չնայած Միացյալ Նահանգների գործող պատժամիջոցներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ Վենեսուելայի Կենտրոնական բանկը (ԿԲ) մոտավորապես մեկ տոննա ոսկի Է վաճառել հուլիսի 12-ին: Գործակալությունը չի նշում, թե ինչ երկրներ են ձեռք բերել թանկարժեք մետաղը, սակայն հայտնում Է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան՝ որպես հնարավոր գնորդներ:

Նշվում Է, որ Բոլիվարյան Հանրապետության ԿԲ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը: Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելան վաճառել Է շուրջ 24 տոննա ոսկի, ինչի պատճառով նրա ոսկեարժութային պահուստները նվազել են մինչեւ 8,1 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]