1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թբիլիսիի դատարանը ռադիոակտիվ նյութի գործով ՀՀ քաղաքացու նկատմամբ խափանման միջոց կիրառել է կալանքը

Թբիլիսիի դատարանը ռադիոակտիվ նյութի գործով ՀՀ քաղաքացու 
նկատմամբ խափանման միջոց կիրառել է կալանքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար կասկածվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար: Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]