Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Չեխիային. Եվրո-2019


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնության B խմբումՉ պայքարի մեջ մտան Ֆրանսիայի և Չեխիայի ընտրանիները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում նկատելի առավելություն ուներ Ֆրանսիայի ընտրանին: Առաջին կեսի վերջնամասում Ֆրանսիան տիրել էր նախաձեռնությանը: 41-րդ րոպեին Չեխիայի ընտրանու ֆուտբոլիստները ձեռքով խաղացին սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ալեքսիս Ֆլիպսը: Թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ:

 

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան արագ հակագրոհի շնորհիվ կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Չեխիայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիդ Հայդենրայխը (48-րդ րոպե): «Կապույտները» շարունակում էին խաղի «ղեկն» իրենց ձեռքը պահել և 4 րոպե անց՝ 52-րդ րոպեին, Չեխիայի դարպասը գրավեց Շառլ Աբին: Չեխիա-Ֆրանսիա 0:3:

 

 Հանդիպմանը հետևում էին 2000 հանդիսական:

Հաջորդ հանդիպումը Նորվեգիան կանցկացնի հուլիսի 18-ին՝ մրցելով Չեխիայի հետ (Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, սկիզբը ժամը՝ 18:45-ին), իսկ Նորվեգիան կխաղա Ֆրանսիայի դեմ (Բանանց մարզադաշտ, սկիզբը ժամը 21:00-ին):

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ