Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 127 դեպք


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 127 դեպք, այդ թվում՝ 9-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 28, անձնական ունեցվածքի գողության 27, խարդախության 9, ծեծի 6, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, զենք-զինամթերքի առգրավման ու գույքի դիտավորությամբ վնասման 4-ական, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, սպառնալիքի 2, անձի առևանգման, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, ինքնիրավչության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, թմրանյութի իրացման, արտոնագրային իրավունքը խախտելու ու ավտոմեքենայի նույնականացման համարանիշը կեղծելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, բնակարանային գողության փորձի 2, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ