Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 
արձանագրությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին:

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Նախ հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ: Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովը որևէ երկրի կամ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնում է հայտարարությունների և պաշտոնական նամակների կամ գրությունների միջոցով և դա արել էր մայիսի 22-ին՝ վարչապետին հղած նամակով: 

Ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական կապի և արդյունավետ համագործակցության մեջ է Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ և կարևորում է երկկողմ փոխգործակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]