1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորել են արդարադատության նորանշանակ նախարարին

ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորել են արդարադատության նորանշանակ 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուստամ Բադասյանն, ընթերցելով երդման տեքստը, նշել է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ռուստամ Բադասյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]