1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԻՊ-ի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանին  ՔԿՀ-ում թողնելն անմարդկային վերաբերմունք կլիներ

ՄԻՊ-ի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանին  ՔԿՀ-ում թողնելն անմարդկային վերաբերմունք 
կլիներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանների դիրքորոշմանը, թե նրա նկատմամբ խոշտանգում կա, նշում է, որ Գրիգորյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք կլիներ, եթե նա շարունակեր գտնվել քրեակատարողական հիմնարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մանվել Գրիգորյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, նրան տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, մենք դրանից հետո անհապաղ այց իրականացրեցինք, ուսումնասիրեցինք նաև նրա բժշկական փաստաթղթերը: Եվ բոլոր հետազոտությունները հանգեցրին նրան, որ ՔԿՀ-ն չունի այն պայմանները, որ կարող է երաշխավորել նրա առողջական վիճակը։ Եվ մենք միանգամից հայտարարություն արեցինք, որ Գրիգորյանը պետք է հետ տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Սակայն, իմ հայտարարությունից գրեթե ժամեր անց ես  տեսա Եվրոպական դատարանի հայտարարությունը, որ նրան պետք է տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, այսինքն՝ բառացիորեն ասվեց այն, ինչ, ես հայտարարել էի: Մենք աշխատում ենք նույն սկզբունքներով: Անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի այդ պայմանները, չպետք է տեղափոխեին ՔԿՀ»,- ասաց Թաթոյանն  ու նշեց՝ կարծում է, որ այդ նախաձեռնությունը ճիշտ չէր:

Անդրադառնալով հարցին, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները խափանման միջոցը չփոխելը խոշտանգում էին համարել, և արդյոք Թաթոյանը խոշտանգում տեսնո՞ւմ է ՝ նա նշեց. «Եթե Գրիգորյանը շարունակեր գտնվել քրեակատարողական հիմնարկում, ապա՝ այո, անմարդկային վերաբերմունք կլիներ։ Դա միջազգային կանոն է»,- ասաց Թաթոյանն ու նշեց, որ հարցն ուսումնասիրության փուլում է, եզրահանգում չունի, որ պնդի այդ մասին: Գործը գտնվում է դատական քննության փուլում, դա պետք է դատարանը գնահատի:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հուլիսի 9-ին կրկին մերժել էր ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]