Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային գրադարանում ցուցադրվեցին Լևոն Շանթի երկերի ամենահին և ամենանոր հրատարակությունները

Ազգային գրադարանում ցուցադրվեցին Լևոն Շանթի երկերի ամենահին և ամենանոր 
հրատարակությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, մանկավարժ, անվանի պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի  150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվեցին հեղինակի երկերի ժողովածուները, թարգմանությունները, նրան նվիրված աշխատությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց հուլիսի 15-ին գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Շանթը ծնվել է Թումանյանի հետ, ապրել Իսահակյանի չափ»,- նշեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նկատելով, որ կենսագրական այս զուգահեռները պատահական համընկնումներ չեն.  Շանթի կյանքն ու ստեղծագործությունը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:

«Կարևոր ցուցադրություն է: Կարծում եմ՝  նմանատիպ նախաձեռնությունները շարունակական կլինեն Ազգային գրադարանում: Եթե անգամ մի մարդ  ինչ-որ նոր բան քաղի  ցուցադրություններից, կարող ենք  դրանք ստացված համարել»,- ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ իր համար, օրինակ, բացահայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»:

Գրականագետը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գրադարանին նվիրվեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները և ընդգծեց, որ Հայաստանի ազգային գրադարանը գրքերի ամենահուսալի պահոցն է:

Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:  Նա անդրադարձավ Լևոն Շանթ քաղաքական գործչի գործունեությանը՝ նշելով, որ ցուցադրությունը լավ առիթ է  Շանթի դերը ևս մեկ անգամ արժևորելու և նրա գրական ու քաղաքական գործունեությանը  երիտասարդներին ծանոթացնելու համար:
Միջոցառումն  ուղեկցվեց  Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի սյուներին և առաստաղին շարժապատկերների ցուցադրությամբ: Այնուհետև գրադարանի կինոսրահում ցուցադրվեց Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]