Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հուլիսի 16-ին սպասվող իրադարձությունները

Հուլիսի 16-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսով հանդես կգա Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Նա կամփոփի քննությունների արդյունքները:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում կայացել է քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերի վերաբերյալ։ Քննարկման մասնակիցները լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ:

Երևանում կներկայացվի «Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները:

Սևանի ջրի աղտոտման հիմնախնդիրը շարունակում է ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում մնալ: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը և «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը մամուլի ասուլիսում կներկայացնեն իրենց դիտարկումները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցկացնում է քննարկում այն հիմնախնդիրների շուրջ, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Քննարկմանը մասնակցելու են նախարարներ, ԱԺ պատգամավորներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]