Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ պետական կառույցների մամուլի պատասխանատուները ծանոթացել են ՄԹ կառավարության հաղորդակցության փորձին

ՀՀ պետական կառույցների մամուլի պատասխանատուները ծանոթացել են ՄԹ 
կառավարության հաղորդակցության փորձին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի պայմանավորվածության համաձայն՝ կառավարությունում տեղի է ունեցել ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների հանդիպումը նախարարությունների, կառավարության ենթակա մարմինների մամուլի խոսնակների հետ:

Հանդիպումը կրում էր «ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացում» խորագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության մոտեցումներն ու փորձը ռազմավարական հաղորդակցության ոլորտում, ապա դրանց կիրառման վերաբերյալ հանդես եկել օրինակներով: Այնուհետև ներկայացվել են ՄԹ կառավարության և գործընկեր կառավարությունների համագործակցության, հաղորդակցության նպատակով կիրառված օրինակները: Հանդիպման ընթացքում փորձագետների և մամուլի խոսնակների միջև տեղի ունեցել հարց ու պատասխան:

Նախքան սեմինար-քննարկումը կայացել է նաև վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Մարգարիտ Ֆարնոուրթի և պատվիրակության անդամների հետ, որի ընքացքում քննարկվել են տեղեկատվության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]