1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը պատրաստվում Է ԱՄՆ-ի առետրի նախարարին պաշտոնաթող անել արդեն այս ամռանը. NBC

Թրամփը պատրաստվում Է ԱՄՆ-ի առետրի նախարարին պաշտոնաթող անել արդեն այս ամռանը. NBC

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում Է մոտ ժամանակներս, հնարավոր Է, մինչեւ ընթացիկ տարվա ամռան վերջն առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին պաշտոնաթող անելու հնարավորությունը: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ Թրամփը «հիասթափված Է, թե ինչպես Է Ռոսը կառավարում Բնակչության մարդահամարի բյուրոն, որն առեւտրի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն Է», եւ «զանգահարում Է Սպիտակ տան սահմաններից դուրս իր դաշնակիցներին՝ քննարկելով արդեն այս ամռանը Ռոսին փոխարինելու հնարավորությունը»:

Սպիտակ տան ղեկավարի դժգոհությունն Է հարուցել 2020 թվականին բնակչության մարդահամար անցկացնելիս ԱՄՆ-ի բնակիչների քաղաքացիության հարցը ներառելու՝ իր ջանքերի ձախողումը: Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ավելի վաղ Թրամփն արդեն դժգոհություն Է հայտնել 81-ամյա նախարարի գործունեության առիթով, մասնավորապես, նրա անբավարար կոշտությունից Չինաստանի հետ առեւտրական բանակցություններ վարելիս: Այնուամենայնիվ նախագահը մինչեւ վերջին ժամանակներս մշտապես աջակցություն Է հայտնել Ռոսին, որի հետ վաղեմի բարեկամական հարաբերություններ ունի եւ որը նրա կաբնետի անդամ Է 2016 թվականի ընտրություններից հետո այն կազմվելու գրեթե հենց ամենասկզբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]