1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ և արտասահմանցի մասնագետները ներկայիս հայկական լրատվական դաշտը թափանցիկ են համարում

Հայ և արտասահմանցի մասնագետները ներկայիս հայկական լրատվական դաշտը 
թափանցիկ են համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը (IRZ, Գերմանիա)՝ Երևանի մամուլի ակումբի հետ համատեղ կազմակերպել է «Մեդիա հանրույթ. Հայաստան 2019» խորագրով համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկվեցին ԶԼՄ-ների թափանցիկության, լավ կառավարման, լրագրողական էթիկայի, մեդիա օրենսդրության և այլ հրատապ խնդիրներ։ 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը խոսեց Հայաստանում մեդիաների բազմակարծության վերաբերյալ:

«Թավշյա հեղափոխությունից հետո կարող եմ ասել, որ, իսկապես, հայկական մամուլում թափանցիկությունը շատ մեծ է: Լրագրողներն այսօր ազատ են, և կա բավականին մեծ բազմակարծություն»,- նշեց Վենդելբերգերը:

Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը վստահություն հայտնեց, որ համաժողովը կհաջողի, և իրենք կկարողանան ավելի լավ աշխատել:

«Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ իրենք նոր են սկսում համագործակցել IRZ կազմակերպության հետ և հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի:

«Լրատվական դաշտում եղել է մի ժամանակահատված, երբ լճացում է եղել, սակայն այժմ կարծես թե դուրս ենք գալիս այդ վիճակից: Այսօր բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ կան լրատվամիջոցների դաշտը կարգավորելու և բարելավելու համար»,- նշեց Նավասարդյանը և հավելեց, որ հայկական ԶԼՄ-ները սկսել են ավելի թափանցիկ աշխատել:

Սահմանադրական իրավունքի և մեդիա փորձագետ Թոմաս Վիերնին ընդգծեց, որ իրենք նախատեսում են ստեղծել տեղական ԶԼՄ-ների պատասխանատվության բարձրացման իրավական հիմք:

«Ծրագիրը կիրականացվի մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը: Առաջիկա ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, համաժողովներ և սեմինարներ: Դրանք կվարեն գերմանացի մասնագետները: Ծրագիրը միտված է լինելու հայկական ԶԼՄ-ների համար նոր մեխանիզմներ ստեղծելու, դրանց պատասխանատվության բարձրացմանը, խոսքի ազատության իրականացման հետ կապված հարցերի կարգավորմանը, ինչպես նաև ժողովրդավարական և անկախ լրատվամիջոցների ստեղծմանը»,- ասաց Վիերնին:

Փորձագետն ընդգծեց, որ արդյունավետության համար IRZ-ը հաշվի կառնի Վրաստանում ծրագրի փորձը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]