Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաղավիացիայի կոմիտեն հանդես է կգա «օդի հարկը» հանելու օրենսդրական առաջարկությամբ

Քաղավիացիայի կոմիտեն հանդես է կգա «օդի հարկը» հանելու օրենսդրական 
առաջարկությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես կգա օրենսդրական առաջարկությամբ, այսպես կոչված, «օդի հարկի» փոփոխության հետ կապված:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ իրենք առաջարկում են բացվող նոր ուղղությունների համար այդ «օդի հարկը» հանել:

«Ամենամեծ խոչընդոտն այն է, որ ծախսերը մեծ են Հայաստանում: «Զվարթնոց» օդանավակայանի սակագներն են բարձր, դրան էլ գումարվում է օդի գումարը: Այդ 10 հազար դրամը փոքր գումար չէ: Օրինակ, եթե «Ryanair» ընկերության տոմսի միջին գինը Եվրոպայում 40 եվրո է, ապա Հայաստանի դեպքում կգումարվի ևս 20-ը: Դա լուրջ խնդիր է: Մենք ցանկանում ենք առաջարկել նոր ուղղությունների համար օդի գումարը հանել: Երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, նման հարկը ռիսկային է»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց, որ եթե այդ օրենսդրական փոփոխությունն ընդունվի, «Զվարթնոց»-ն էլ պատրաստ լինի իր սակագները վերանայի նոր ուղղությունների համար, ապա «Wizz air»-ն ու «Ryanair»-ը պատրաստ են մուտք գործել Հայաստանի շուկա 2020 թվականի ամառը: Դրանք պատրաստ են միաժամանակ էլ մուտք գործել շուկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]