Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունների օրերը

Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի 
հավաստագրման քննությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման  քննությունների ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան Խ. Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը:

Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` հուլիսի 23, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22: Քննությունը կմեկնարկի ժամը 09։00-ին:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման  քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]