Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նեպալում հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի. CNN

Նեպալում հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի. CNN

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել 55 զոհերի մասին: Այժմ, Նեպալի իրավապահ մարմինների տվյալներով՝ առնվազն 30 մարդ համարվում Է անհայտ կորած: Եվս գրեթե 40 մարդ վիրավորվել Է:

Նեպալում տեղատարափ անձրեւներն սկսվել են հուլիսի 18-ին: Տարերքը մոլեգնել Է երկրի 20-ից աելի շրջաններում, տարահանվել Է 1,4 հազար մարդ: Սողանքների հետեւանքով արգելափակվել են մի քանի ավտոմայրուղիներ: Անվտանգության ուժերի գրեթե 30 հազար աշխատակիցներ են մոբիլիզացված անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: Ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները, տարերքի մոլեգնած տարածաշրջաններում եղանակը հուլիսի 15-ի ընթացքում կլավանա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]