1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ ու փոքր արկածներով եզրափակեցինք «Ոսկե ծիրան»-ը. կինոփառատոնի գործադիր տնօրեն

Մեծ ու փոքր արկածներով եզրափակեցինք «Ոսկե ծիրան»-ը. կինոփառատոնի 
գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի կազմակերպվեցին բացօթյա ցուցադրություններ, իրականացվեց կրթական ծրագիր, ներկայացվեցին բազմաժանր ու բազմաբովանդակ կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից:

Հուլիսի 14-ին լրագրղները հանդիպեցին կինոփառատոնի ներկայացուցիչների հետ, որոնք ամփոփեցին 16-րդ «Ոսկե ծիրան»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ մեծ ու փոքր արկածներոով  եզրափակեցին փառատոնը:

«Այս տարվա ընթացքում ինձ համար կարևոր էին բացօթյա ցուցադրությունները: Սպասում էի դրանց. բավականին բարդ էր ցուցադրությունների վայրն ընտրելը: Երևանի բնակիչների կապվածությունը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետ հաշվի առնելով` հենց այդտեղ իրականացրեցինք ցուցադրությունները: Ստացվեց. երեք ցուցադրություն ունեցանք լեփ-լեցուն դահլիճում: Փորձելու ենք ամեն տարի մեծ էկրանին բացօթյա ցուցադրություններ կազմակերպել, ինչն ամառային կինոփառատանն էլ ավելի մեծ տոնի է վերածում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա կարևորեց նաև  «Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացված «Talent lab» կրթական ծրագիրը: «Խոսել ենք դասախոսների, ուսանողների հետ և, նրանց կարծիքները հաշվի առնելով, հետագայում փորձելու ենք  այն ավելի  հաստատուն ծրագիր դարձնել»,- նշեց Հովհաննիսյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի, Տաթև Դուրյանի

Ժյուրիի անդամ Նորայր Կասպերը շեշտեց, որ հաճելի էր ներկա գտնվել փառատոնին, աշխատել ժյուրիի հրաշալի անդամների հետ: «Ես ընդգրկված էի տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիում: Իրապես շատ հետաքրքիր էր ֆիլմերի միջոցով առնչվել տարածաշրջանի  քաղաքական,  սոցիալական և այլ խնդիրներին: Դիտելով կինոնկարներ Հայաստանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից` տեսա, թե ինչ մտոհագություններ ունեն այդ երկրներում ապրող երիտասարդներն ու տարեցները»,-ասաց Կասպերը:

Անդրադառնալով հաղթող ֆիլմերի ընտրությանը` նա ընդգծեց, որ, նախ և առաջ, անհրաժեշտ էր կենտրոնանալ կինեմատոգրաֆ երևույթի վրա: «Կինոն պետք է ունենա կինեմատոգրաֆի կարևոր բաղկացուցիչներ: Անշուշտ, էական է նյութը լավ ներկայացնելը, մատուցելը, կարևոր է հեղինակի մոտեցումներն ընկալելը, տեխնիկական լուծումները գնահատելը»,- նշեց ժյուրիի անդամը:

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին ֆիլմեր հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից: 16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Միջազգային լիամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա): Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան էր (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Կլերմոն Ֆերանի կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]