Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հավակնում է մեկական սմարթ կենտրոն ունենալ յուրաքանչյուր մարզում

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հավակնում է մեկական սմարթ կենտրոն 
ունենալ յուրաքանչյուր մարզում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 75 հազար շահառու, 100-ից ավելի վերանորոգված ենթակառուցվածք 50-ից ավելի համայնքում: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի Հայաստանում իրականացրած ծրագրերի ցուցանիշներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում իր ելույթում  հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը նշեց, որ երբ սկսեցին ծրագրերը, գյուղերում ականատես եղան ամենատարբեր խնդիրների՝ կապված ջրի, կրթական, առողջապահական, սոցիալական և մի շարք այլ հարցերի հետ:

«Մեր կազմակերպությունն այսօր 300 աշխատող ունի: Նրանք աշխատում են տեղերում ուղղակիորեն քաղաքացիների հետ: Մենք 75 հազար շահառու ենք ունեցել ավելի քան 50 գյուղում: Մինչ օրս ավելի քան 50 մլն դոլար ենք ծախսել: Այն ինչ տեսնում եք այսօր այս սմարթ կենտրոնում, մեր հիմնադրամի հաջորդ մակարդակն է, և թե  ինչպես 50 գյուղերից հասնել Հայաստանի բոլոր գյուղերին: Ինչպես դա անել արագ, արդյունավետ կերպով: Մեր հավակնությունն է մեկական սմարթ կենտրոն ունենալ յուրաքանչյուր մարզում»,-ասաց Գարո Արմենը:

Նա նշեց, որ թավշյա հեղափոխության արդյունքում ունենք նոր Հայաստան, որով կարող ենք հպարտանալ: Նա վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի հայեցակարգ, որով կարող է վերափոխել պատմությունը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]