Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման փուլն է. Նիկոլ Փաշինյան

Առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման փուլն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմոգրաֆիական խնդրի լուծում համարում է Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ունեցած իր ելույթում նշեց, որ մեր ժողովուրդն այդ փորձը ունի: 

«Պետք է նայել մեր պատմությանը ու տեսնել, թե ինչպես է եղել, որ մեր բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, երբ մեր երկիրը դարձել է ինդուստրիալ: Դա եղել է սովետական ժամանակներում, իսկ արդյունաբերության զարգացման հեղինակները եղել են մեր պապերը, մեր հայրերը: Այդ շրջանում ունեցել ենք այնպիսի տիտաններ , ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանը, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գոհար Գասպարյանը:  Ուզում եմ ասել, որ մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան է փոխում մեր իրականության մեջ: Ահա այսպիսի կրթական կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ, որ մենք օգնում ենք մեր երեխաներին, որ իրենք հավատան իրենց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման, ինդուստրիալիզացման փուլն է: Նա վստահություն հայտնեց, որ Սփյուռքն այդ գործում լինելու է շատ ավելի ակտիվ:

«Տպավորություն չստեղծվի, թե նսեմացնում ենք այն գործարարների դերը, ովքեր այսօր Հայաստանում շատ կոնկրետ գործ են անում: Մենք ունենք  կոնկրետ օրինակներ: Օրերս ես որոշում կայացրեցի Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով պարգևատրել «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանին: Նա ժամանակին արտագաղթել է Ռուսաստան, հիմնադրել գործարան, ունեցել հաջողություն, ինչ որ մի փուլից եկել է և սահմանամերձ գոտում արդյունաբերական աշխատանք է ստեղծել: 2018 թվականի հեղափոխությունը ձեր նման մարդկանց գործունեության պտուղն է քաղել: Այդ ժամանակ գործել է ապրելու, հաղթելու, հզորանալու, սեփական ճակատագրի ցիկլը ճեղքելու ցանկությունը: Եկել է հաղթելու ժամանակը»,-հավելեց վարչապետը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]