Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակը հուլիսի 15-ին միառժամանակ կանջատվի

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակը հուլիսի 15-ին միառժամանակ 
կանջատվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հիմնադրամը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հուշահամալիրի շրջակա տարածք մարդկանց մուտքն արգելվելու է: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը»,- ասվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինության գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am