Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բարեգործությունը փոխել զարգացման ծրագրերով. Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն

Բարեգործությունը փոխել զարգացման ծրագրերով. Փաշինյանն այցելել է Լոռու մարզի 
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ կատարված ներդրումային ծրագրին, իրականացրած աշխատանքին: «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Նա նշեց, որ վաղուց էր պլանավորում այս կենտրոն գալը, որովհետև բազմից լսել էր հաջող ծրագրի մասին:

«Այն ինչ տեսա, իսկապես սպասում էի: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գործադրած ջանքի համար, որ Հայաստանի սրտում, որը Թումանյանի ծննդավայրն է, վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հեղափոխության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում Հայաստանում հեղափոխությունը սկսել է ավելի վաղ, քան այն տեղի է ունեցել: Իհարկե, 2018 թվականին սկսվեցին քաղաքական գործընթացներ, սակայն ավելի վաղ տեղի էին ունեցել զարգացումներ,  որոնք շատերի համար չեն ընկալվել որպես հեղափոխական, հեղափոխության տնտեսական հիմքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, ովքեր բիզնեսի, գիտության, տնտեսության մեջ նոր գաղափարներ են կյանքի կոչել, իրականացրել են ծրագրեր՝ դուրս լինելով ավանդական օլիգարխիկ շրջանից:

«Տեսնում ենք, որ կան տարբեր նախաձեռնություններ: Եվ տեսնում ենք Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանում անելիքի վերաբերյալ: Ոչ միայն ուտելիք, կոշիկ տալն է իրականացվում, ինչը ևս կարևոր էր: Չէ, որ հենց այդ աջակցության շնորհիվ ժամանակին Հայաստանը փրկվեց սովից, աղետից: Բայց այսօր իրավիճակն այլ է: Եկավ մի պահ, երբ Սփյուռքի ընկալումը փոխվեց, մարդիկ եկան այն եզրակացության, որ բարեգործական տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանության: Այն է՝  իրականացվեն ծրագրեր, որոնք կփոխեն մարդկանց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նոր բանաձևը պետք է լինի հետևյալը, այնպես անել, այնպիսի ծրագրեր իրականացնել, որ մարդիկ հավատան իրենք իրենց: Ըստ նրա՝ սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձևը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, նրանց հետ էին հույս կապում: Անելիքը տեսնում էին քաղաքական առաջնորդի դաշտում: 2018 թվականին իրենք հավատացին իրենց, հասկացան որ որոշիչ ուժ են:

«Այդ պրոցեսը սկսվել է վաղուց: Գյուղերում երեխաները ծնվում են ու տեսնում ցեխոտ փողոց, կիսաքանդ տներ, լսում են կողքից, թե, այ բալա ջան, ինչ կարող ես անել, ոչ փող ունես, ոչ թիկունք ունես և այլն: Հեղափոխությունը երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը: Այս ծրագրերի առանցքը հենց դա է՝ օգնել մարդկանց, որ հավատան իրենց ուժերին: Ահա տեսնում ենք, որ 50 կամ 40 տարեկան մարդը գալիս է  երեխայի հետ նույն սենյակում սովորում է: Ի դեպ, ես եղել եմ պատգամավոր, ու  9-րդ դասարանի երեխաների հետ Ամերիկյան համալսարանում անգլերեն եմ սովորել»,-ասաց նա:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ամեն օր նոր գաղափարով, նոր հմտությամբ, նոր գիտելիքով չհարստանալով՝ մենք ժամանակ ենք կորցնում: Նա ավելացրեց, որ այսօր դուրս ենք եկել հուսահատության փոսից և անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին: Եվ մեծ ծրագրերի, տարբեր ոլորտային ճյուղերին աջակցելու, ներդրումների կողքին ՀՀ վարչապետը կարևորում է այսպիսի կրթական կենտրոնների առկայությունը, որոնց միջոցով երեխան պատրաստվում է վաղվան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]