Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 84 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 84 դեպք

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 84 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  բացահայտվել է զենք-զինամթերքի առգրավման 16, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման և ծեծի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, սառը զենք կրելու, պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչության, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման, ինքնավնասման, ալիմենտը վճարելուց խուսափելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]