Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

ՀՀ վարչապետն ու նախագահը ներկա գտնվեցին Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք իրենց ցավակցությունը հայտնեցին Կիրակոսյանի հարազատներին:

Հարգանքի տուրք մատուցելու եկել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ ԱԺ մի շարք ներկա և նախկին պատգամավորներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ ճանաչել է Կիրակոսյանին և անձնական մեծ կորուստ է իր համար դիվանագետի մահը:

«Ես հպարտ եմ, որ նման բարեկամություն է ձևավորվել այս տարիների ընթացքում: Արման Կիրակոսյանի մահը ոլորտի համար էլ է մեծ կորուստ, քանի որ նա դիվանագիտական ընտանիքի լավագույն անդամներից էր»,- նշեց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Արման Կիրակոսյանի օրինակը պետք է որպես ուղենիշ ծառայի իրենց համար:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում։ Նա մահացել է կյանքի 63-րդ տարում՝ 2019 թվականի հուլիսի 6-ին։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ