Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհրդի» անդամներին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհրդի» անդամներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 12-ին ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարբերական դարձած հանդիպման ժամանակ նախարարը վետերաններին իրազեկել է իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացրել ընթացիկ խնդիրներին և ներկայացրել ԱԻՆ առաջիկա գործողությունների ռազմավարությունը:

«Վետերանները, կարևորելով նախարարի հետ հանդիպումները, հանդես եկան մի շարք գործնական և առարկայական առաջարկություններով:

Դրանք վերաբերում էին խորհրդային տարիներից ժառանգված և ներկայումս մի շարք երկրներում կիրառվող գործողությունների մեթոդաբանությանը՝ մասնավորապես, հրդեհների մարման մարտավարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով:

Այս կապակցությամբ առաջարկվեց սպայական կազմի հետ անցկացնել պարապմունքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ:

Քննարկվեց ՀՓՋ-ներ այցելությունների հնարավորությունը, որոնց ընթացքում կվերհանվեն առկա թերությունները և ամենամսյա զեկույցի տեսքով կներկայացվեն ԱԻ նախարարին:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրեց, որ բոլոր գործնական առաջարկները կդառնան գործնական լուծումներ: Ըստ նախարարի՝մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել բարությամբ և սերունդների համերաշխությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]