Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը GeoProMining-ի նախագահի հետ քննարկել է Ագարակի պղնձամոլիբդենայինի շուրջ իրավիճակը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը GeoProMining-ի նախագահի հետ քննարկել է Ագարակի 
պղնձամոլիբդենայինի շուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 12-ին հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]