1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վայելեք Եվրո-2019-ը. նման մրցաշարերը կյանքում մեկ անգամ են լինում. Մխիթարյան

Վայելեք Եվրո-2019-ը. նման մրցաշարերը կյանքում մեկ անգամ են լինում. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը վերհիշելով առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղալը` փաստել է, որ շատ հպարտ է եղել: «Առանձնակի հաճույքով եմ կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, քանի որ հնարավորություն եմ ունեցել մրցելու տարբեր հավաքականների և տարբեր ֆուտբոլիստների դեմ: Մեծ փորձ էր մեզ համար այդ տարիքում (մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքական), քանի որ ամեն շաբաթ չէ որ նման խաղի մասնակցելու հնարավորություն էինք ստանում»,-ասել է կիսապաշտպանը:

Մխիթարյանի համար այդ տարիքում ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, ում նա համեմատել է Պիկասոյի հետ: Հայ կիսապաշտպանը ասել է նաև, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ սեր է վայելում և հայ հանդիսատեսի համար մեծ հնարավորություն է Եվրո-2019 ընթացքում Երևանում մոտիկից տեսնելու ֆուտբոլի ապագա աստղերին: «Ես մասնակիցներին խորհուրդ կտամ վայելել մրցաշարը, քանի որ նմանատիպ մրցաշարերը մեկ անգամ են ամբողջ կյանքի համար»,-եզրափակել է նա:

Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:

8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:

Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին:

Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]