Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման վերաբերյալ քննարկում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բացման խոսքում տեղեկացրել է, որ բարեփոխումը միտված է բարելավել լրատվամիջոցների ամենօրյա գործունեությունը տեղեկատվության ստացման ոլորտում:

Փոխնախարար Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել քննարկման կազմակերպման համար՝ նշելով, որ տեղեկատվության ազատության մատչելության ապահովումը պետական մարմինների պարտավորություններից մեկն է:

Ներկայացնելով բուն բարեփոխումը՝ փոխնախարարն անդրադարձել է գրավոր հարցումների ներկայացման համար անհրաժեշտ պայման հանդիսացող ստորագրության առկայության և հարցումը ներկայացնողի քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջներին: Բարեփոխմամբ առաջարկվում է վերացնել գրավոր հարցման ստորագրված լինելու, ինչպես նաև քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջը, ինչն էականորեն կհեշտացնի էլեկտրոնային www.e-request.am  հարթակով պետական մարմիններին հարցմամբ դիմելու գործընթացը:

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ