Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանում խոսքի ազատության բացակայությունը

Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանում խոսքի ազատության բացակայությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը  4 օր տևողությամբ  Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը:

Հանձնակատարը հայտնել է, որ Ադրբեջանում կան օրինակներ, երբ քննադատողներին, հասարակական ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին պահում են կալանքի տակ՝ հետապնդումների միջոցով:

Միյատովիչն ընդգծել է, որ իրենց հայացքների համար հետապնդումների ենթարկված մարդկանց ազատելը պետք է առաջնահերթություն լինի: Նա զրպարտությունները ապաքրեականացնելու կոչ է արել, ապա նաև բարձրացրել ճամփորդական արգելքների հարցը, որը կիրառվում է լրագրողների, իրավաբանների, քաղաքական ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Հանձնակատարի խոսքով՝ դրանցից որոշ դեպքեր համարվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, և ադրբեջանական իշխանությունները պետք է խուսափեն ճամփորդական արգելքների անհամաչափ կիրառումից:

Նա նաև անդրադարձել է իրավաբանների խոսքի ազատությանը՝ նշելով, որ այդ մասնագիտությունը հիմնված է անկախության վրա: «Իրավաբանները պետք է համապատասխանեն էթիկայի չափանիշներին և հնարավորություն ունենան զբաղվելու իրենց մասնագիտական գործունեությամբ՝ առանց վախերի»,- նշել է Միյատովիչը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]