1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղցր ըմպելիքների ամենօրյա գործածումը մեծացնում Է քաղցկեղի զարգացման ռիսկը. գիտնականներ

Քաղցր ըմպելիքների ամենօրյա գործածումը մեծացնում Է քաղցկեղի զարգացման ռիսկը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների, ներառյալ մրգահյութի կանոնավոր գործածումն Էապես մեծացնում Է տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների, մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս անմխիթարական եզրակացույանն են հանգել մի խումբ ֆրանսիացի գիտնականներ իրենց կողմից կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել Է Daily Telegraph թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտափորձին մասնակցել Է ավելի քան 100 հազար մարդ, որոնց միջին տարիքը կազմել Է 42: Մի քանի տարվա ընթացքում Փարիզի Սորբոնի համալսարանի մասնագետները դիտարկել են կամավորների առողջական վիճակի փոփոխությունները՝ կախված նրանց կողմից գործածվող մթերքներից: Փորձագետները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են քաղցկեղի տարբեր ձեւերի եւ քաղցր ըմպելիքների, այդ թում մրգահյութերի, ավանդական գազավորված ըմպելիքների եւ արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքների միջեւ կախվածության ուսումնասիրմանը: Ըստ րում գիտնականները քաղցր են համարել 5 տոկոսից ավելի շաքարի պարունակությամբ ըմպելիքները:

Արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով արձանագրվել Է ուռուցքաբանական հիվանդությունների 22 դերպք: Դեռ ավելին, օրական 100 միլիլիտր մրգահյութ խմած պացիենտների մոտ տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը մեծացել Է 12 տոկոսով, ըստ որում կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացել Է 15 տոկոսով: Գիտնականները նաեւ պարզել են, որ համանման ծավալով քաղցր գազավորված ըմպելիքի գործածումը քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման ռիսկը մեծացրել Է 18 տոկոսով, մասնավորապես, կաթնեագեղձի քաղցկեղինը՝ 22 տոկոսով: Մասնագետները հիշեցնում են, որ մրգահյութերն, ինչպես եւ գազավորված ըմպելիքները շաքարի բարձր պարունակություն ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]