Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

ԱՄՆ-ի նախագահը Լեհաստան կայցելի օգոստոսի 31-ին. «Ռեչ պոսպոլիտա»


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սեպտեմբերի 1-ին կմասնակցի Լեհաստանում անցկացվելիք հիշատակի արարողություններին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին այդ մասին հաղորդել լեհական «Ռեչ պոսպոլիտա» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Ըստ այդ տեղեկատվության՝ Միացյալ Նահանգների ղեկավարը կարող Է Լեհաստան ժամանել արդեն օգոստոսի 31-ին եւ մեկնել սեպտեմբերի 1-ին: Այդ ընթացքում նա նաեւ մի քանի հանդիպումներ կանցկացնի լեհ քաղաքական գործիչների հետ եւ, հնարավոր Է, այցելի այն օբյեկտներից մեկը, որոնցում բնակավորված են ամերիկացի զինծառայողները:

Հրատարակությունը նշում Է, որ Լեհաստան Թրամփի այցի պաշտոնական հավաստում առայժմ չի եղել: Սեպտեմբերի 1-ը Լեհաստանում ավանդաբար նշվում Է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու օր: Հենց այդ օրը ֆաշիստական Գերմանիայի զորքերը հարվածներ հասցրեցին Լեհաստանի քաղաքներին, անցան սահմանը եւ սկսեցին հարձակումը դեպի Լեհաստանի տարածքի խորքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ